Ամերկյան  Noble Energy նավթահանության ընկերությունը ԱՄՆ իշխանություններից Մեքսիկական ծոցում հորատման աշխատանքները վերսկսելու թույլտվություն է ստացել:

Noble Energy-ին առաջին ընկերությունն է, որ ստացել է նման թույլտվություն` 2010 թ ապրիլին  Deepwater Horizon նավթային պլատֆորմում վթարի հետեւանքով առաջացած էկոլոգիական աղետից հետո:

Noble Energy –ին թույլ է տրվել շարունակել 2 կմ խորությամբ Santiago  նավթահորի հորատման աշխտանքները:  Ընկերությունը նախատեսում է ձեռնամուխ լինել հորատման աշխատանքներին մարտի վերջին եւ ավերտել անհարժեշտ աշխատանքների ողջ ծավալը 2011թ. մայիսին:

Հիշեցնենք, որ 2010թ ապրիլին Deepwater Horizon նավթապալտֆորմի պայթյունը հանգեցրել էր ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր էկոլոգիական աղետին: Նավթի հոսքը հնարավոր էր եղել կասեցնել միայն օգոստոսի 4-ին: Վթարի արդյունքում զոհվել էր 11 մարդ, մոտ 5 մլն բարել չմշակված նավթ էր խառնվել ծոցի ջրերին: