Մայրաքաղաքի Կենտրոնական շրջանի օպերատիվ խմբի աշխատակիցները բերման են ենթարկել 67-ամյա կնոջը անօրինական զենք պահելու կասկածանքով. նրա մոտ հայտնաբերվել է բրաունինգ եւ փամփուշտներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության հայտարարությանը:

«Ռուսաստանի ՆԳՆ-ի Տագանսկի շրջանի Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել 67-ամյա կնոջը, որը կասկածվում է հրազեն եւ այլ զինամթերք պահելու մեջ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության աշխատակիցները բերման են ենթարկել կասկածյալ՝ Մոսկվայի 67-ամյա բնակչուհուն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կինն անօրինական ձեռք էր բերել եւ իր բնակարանում պահում էր այդ առարկանրը: «Առգրավվածը Բրաունինգ համակարգի ատրճանակ էր եւ 6.35 մմ տրամաչափի 8 փամփուշտ»,-նշվում է հաղորդագրության մեջ, իսկ զենքն ու զինամթերքը սարքին են եւ պիտանի կրակելու համար:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 222 հոդվածի համաձայն՝ «Զենք, դրա հիմնական մասերը, զինամթերք անօրինական ձեռքբերել, փոխանցել, վաճառքել, պահել, տեղափոխել կամ կրել»:

Կասկածյալի խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու ստորագրությունն ու պատշաճ վարքագծի համաձայնությունը: