ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ. կաթողիկոսին Մարտի 2-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում,  ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը, Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը արծարծվել են Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։ ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցեցին կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները, հայտնելով համագործակցելու պատրաստակամություն՝ հանուն ազգային միասնականության։