Հարավաֆրիկյան Հանրապետության ափերին շնաձուկը վնասել է ձկնորսին, որը փորձել է օգնել նրան, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով The Herald պարբերականին։

2,5 մետրանոց շնաձուկը պատահմամբ հայտնվել էր ձկնորսանավակի ցանցում, որը ձուկ էր որսում Պորտ Էլիզաբեթ քաղաքից 55 կիլոմետր հեռու։ Թիմի 46-ամյա անդամը մոտեցել է գիշատչին, որպեսզի ազատ արձակի նրան, բայց վերջինը ատամներով բռնել է տղամարդու ուսից եւ ձախ ձեռքի նախաբազկից։

Ձկնորսները վիրակապել են տուժածի վերքերը եւ բաց թողել շնաձկանը։ Նավը հաղորդագրություն է ուղարկել պատահարի մասին եւ ուղեւորվել դեպի Պորտ Էլիզաբեթ։ Չնայած փոթորկին՝ ընդառաջ է ուղարկվել փրկարար մոտորանավակ բժիշկների հետ։ Տղամարդուն հասցրել են հիվանդանոց, նրա վիճակը կայուն է։

ՀԱՀ ափերին շնաձկների 96 տեսակ կա, այդ թվում՝ մեծ սպիտակ շնաձկներ, վագրակերպ շնաձկներ, բթաքիթ շնաձկներ եւ սրատամ ավազագույն շնաձկներ։