Պետբյուջեի կապիտալ ծախսերը նվազել են, ինչը կապված է երկար տարիներ բազմաթիվ ծրագրերի իրականացման հետ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Կառավարությանը հարց ուղղելով՝ պատգամավորը մասնավորապես նշեց, որ 2018-ին պետական բյուջեի ծախսերը 2017-ի համեմատ կրճատվել են 85 մլրդ դրամով:  Բացի այդ, նրա խոսքով, 2018-ին բյուջեի կատարողականը  21 մլրդ դրամով թերակատարվել էր:

«Ակնհայտ  է, որ կապիտալ ծախսերը տնտեսական ակտիվության պայմաններից մեկն են եւ այդ միտումը նկատվել է այս տարվա հունվարին: Ո՞րն է պատճառը եւ ինչ միջոցներ են կիրառվում այդ պատճառների վերացման համար», - հետաքրքվեց Թանդիլյանը:

Իր հերթին փորվարչապետը հայտնեց, որ կապիտալ ծախսերի բոլոր ծրագրերով գույքագրում է  անցկացվել:

Նրա խոսքով՝ գույքագրման շնորհիվ նրանք փորձում են հասկանալ, ինչ խնդիրներ կան, որ ծարգրերը պետք է  իրականացվեն, եւ որոնք դադարեցվեն, ինչպե նաեւ վերաբաշխում անցկացնել:

«Մենք ձգտում ենք ավելացնել կապիտալ ծախսային ծրագրերը», - ասաց Ավինյանը՝ հավելելով, որ ծրագրերի գույքագրումը եւս 1-2 ամիս կշարունակվի: