Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից։

Ավելի վաղ NEWS.amտեղեկացրել էր, որ մարտի 1-ին մահացել է Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը։