Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում այսօր՝ մարտի 7-ին իրականացվում են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով ժամը 14:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, «Թումանյան» կայարանից մինչեւ Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթեւեկության համար։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը:





























