Մարտի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նորանշանակ սոցիալական հարցերի նախարար Ռիշար Կույումջյանին (Richard Kouyoumjian):
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ դեսպանը շնորհավորեց նորանշանակ նախարարին եւ հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ ոլորտային համագործակցությունը կշարունակի զարգանալ:
Նախարար Կույումջյանը վստահեցրեց, որ սոցիալական հարցերի ոլորտում հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ եւ ընդլայնվել:
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանում եւ Լիբանանում նոր ձեւավորված կառավարությունները լրացուցիչ լիցք կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին:





























