Իսլամաբադ-Դուբայ չվերթի ուղեւորին Պակիստանի մայրաքաղաքում ինքնաթիռի կործանման մասին աղոթքների պատճառով հեռացրել են օդանավից, գրում է Geo TV-ին:
Օդանավակայանում հեռուստաալիքի աղբյուրները պատմել են, որ Հալիլ անունով ուղեւորը պետք է Դուբայով Ավստրալիա մեկներ: Ինքնաթիռում իր տեղը զբաղեցնելով՝ նա սկսել է աղոթել իքնաթիռի կործանման մասին: Դա անհանգստացրել է մյուս ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին:
Օդաչուն կապ է հաստատել օդանավակայանի անվտանգության ծառայության հետ, որից հետո ուղեւորին հեռացրել են թռիչքից:





























