Գերմանիայի դատարանը չորս տղամարդու դատապարտել է բանտարկության մանկական պոռնոգրաֆիայի առցանց պլատֆորմ ստեղծելու համար, տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով dpa-ին։

Ամբաստանյալներին սպառնում է 3 տարի 10 ամսից մինչեւ 10 տարի ազատազրկում։

Կասկածյալներից մեկը՝ 63-ամյա տղամարդը, մեղադրվում է նաեւ երկու երեխայի հանդեպ սեռական ոտնձգության մեջ։

Դատախազները հայտարարել են, որ Էլիզիում պոռնոկայքում տեղադրվել են լուսանկարներ եւ տեսանյութեր փոքրահասակ երեխաների հանդեպ սեռական բռնության պատկերներով։ Նրանք նաեւ տեղեկացրել են, որ կայքն ունի 111 հազար գրանցված օգտատեր։

Իշխանություններն ապաակտիվացրել են կայքը 2017 թվականի հունիսին։