Տանզանիայում իր աշակերտին մահացու ծեծած ուսուցիչը կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտվել, գրում է BBC News-ը:

Դատավոր Լամեկ Մլաչան հայտնել է, որ 51-ամյա Ռեսպիցիուս Մտազանգիրան հատուկ դաժանությամբ ծեծել է իր աշակերտին՝ դեռահասին բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցնելով:

Ուսուցիչը 14-ամյա դպրոցականին ուսուցչուհիներից մեկի պայուսակի գողության մեջ է մեղադրել:

Տանզանիայում մարմնական վնասվածքներն օրենքով արգելված են, սակայն մինչ օրս երկրում սովորական պրակտիկա են համարվում: