Մոսկվայում ոստիկանը ծեծել է Ալեքսանդր Պուշկինի հետնորդին՝ կոմս Անդրեյ դը Թորբիին, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով ՌԵՆ ՏՎ-ին։

Դը Թորբին մարտի 5-ին դիմել է ոստիկանություն։ Կոմսի խոսքով՝ նրա վրա հարձակվել է մի տղամարդ, որը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից։ Տուժածն ավելացրել է, որ հարձակվողը սպառնացել է ատրճանակով, իսկ հետո խփել է նրա դեմքին։

Ներկայում տեղի ունեցածի փաստով ստուգում է կատարվում։