Անօթեւան ամերիկացի Ջոնի Բոբիտը եւ 28-ամյա Քեյթ Մաքքլյուրը խոստովանել են, որ հուզիչ պատմություն են հորինել «բարի սամարացու» մասին, որպեսզի փող հավաքեն GoFundMe-ի գումարի հայթայթման հարթակում՝ գրում է Esquire-ը։
Նրանց լեգենդի համաձայն, ԱՄՆ ծովային հետեւակային վետերան Բոբիտը անտուն է մնացել։ Նա իբր վերջին 20 դոլարով Քեյթի համար բենզին է գնել, երբ նա մնացել է ճանապարհին։
Այս պատմությունը, լուսանկարի ուղեկցությամբ, 2017թ․ հայտնվել է GoFundMe-ում։ Գրառումը կատարել է հենց Մաքքլյուրը՝ իր զուգընկեր Մարկ Դ՛Ամիկոյի հետ։ Զույգը գրել է, որ ինքը ուզում է շնորհակալություն հայտնել Բոբիտին եւ նրա համար գումար է հավաքում, որ անօթեւան չմնա։ Արդյունքում մոտ 14 մարդ ամբողջ աշխարհից «բարի սամարացու» համար ընդհանուր առմամբ 403 000 դոլար է հավաքել։





























