Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 57-ամյա Կլաուս Օ-ին, ով երկար տարիների ընթացքում թունավորել է իր գործընկերների ճաշերը՝ ուտելիքի մեջ ծանր մետաղներ լցնելով՝ հայտնում է Fox News-ը։

Տղամարդը ձերբակալվել է անցյալ տարվա մայիսին՝ տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ երեւում է, թե ինչպես է նա բացում գործընկերոջ ճաշի ամանը եւ այնտեղ կասկածելի փոշի լցնում։

Ոստիկանությունում հայտարարել են, որ Կլաուսի կողմից լցված թույնի քանակը բավարար էր, որպեսզի նրանց առողջությանը լուրջ վնաս հասցներ։

Խուզարկության ժամանակ մեղադրյալի տանը որոշակի քանակությամբ թունավոր նյութ է գտնվել։