Վիրջինիայի դատարանը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով դատապարտել է 47 ամսվա բանտարկության:
The Hill-ը հայտնում է, որ ամերիկյան օրենսդրության համաձայն՝ Մանաֆորտին սպառնում էր 19-ից մինչեւ 24 տարվա ազատազրկում:
Մանաֆորտի պաշտպանները նշել են, որ նրան առաջադրված մեղադրանքները կապված չեն հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ Ռուսաստանի հետ Թրամփի թիմի «դավադրության» քննության հետ:
Պարբերականը հայտնում է, որ Մանաֆորտը մեղադրվում էր կեղծ հարկային հայտարարագրեր ներկայացնելու, բանկային խարդախության եւ արտասահմանյան բանկերում հաշիվների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ:





























