ԱՄՆ Տեխաս նահանգի Չեյմբերս շրջանի շերիֆը Facebook-յան իր էջում հրապարակել է Boeing 767 բեռնատար օդանավի կործանման տեսանյութը, որը վթարի էր ենթարկվել անցած շաբաթ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կադրերում երեւում է, թե ինչպես է օդանավը գետնին ընկնում:
Փետրվարի 23-ին Atlas Air ավիաընկերության Boeing 767 բեռնատար օդանավը, որը Մայամիից Հյուսթոն էր ուղեւորվում, վթարի էր ենթարկվել Տեխասի հարավ-արեւելքում Անաուակ քաղաքից ոչ հեռու: Օդանավում եղած երեք մարդիկ զոհվել էին:





























