Գերմանիայի բնակիչը ցմահ բանտարկություն ստացավ գործընկերների ուտելիքը թունավորելու պատճառով, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։

Տղամարդուն ձերբակալել են 2018-ի մայիսին։ Ինչպես ցույց են տվել տեսահսկման կադրերը, նա կասկածելի փոշի է լցրել աշխատակցի բուտերբրոդի վրա։ Ամբաստանյալի տան խուզարկությունից հետո հայտնաբերվել են սնդիկ, արճիճ, կադմիում եւ կապարի ացիտատ։

Հանցագործին դրդող պատճառները չեն պարզվել։ Ինչպես ենթադրում է քննությունը, նա ցանկանում էր նյութերի ազդեցությունը տեսնել գործընկերների վրա։ Արդյունքում՝ մեկ մարդ հայտնվել է կոմայում, եւս երկուսը երիկամների լուրջ խանգարումներ են ստացել։