Հնդկաստանում կործանվել է ՄիԳ-21 ռազմական ինքնաթիռը, գրում է Mantavya News-ը:
Նշվում է, որ հնդկական ինքնաթիռը կործանվել է Բիքաներ քաղաքի մոտ այն բանից հետո, երբ վեր է բարձրացել:
Հրատարակության տվյալներով՝ օդաչուն ինքնաթիռի ընկելուց առաջ հասցրել է կատապուլտացվել:
Ներկայումս սկսվել է ՄիԳ-21-ի կործանման պատճառների հետաքննությունը:





























