Երեւանում այս տարի մարտի 8-ին նույնպես «սուպեր» ծաղկափնջերի պակաս չկա:

NEWS.am-ի թղթակիցն այսօր մայրաքաղաքի էլիտար սրահներից մեկում ֆիքսել է ծաղկեփնջեր մինչեւ 405 հազար դրամ արժողությամբ: Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարի  նույն սրահում մեր թղթակիցը ֆիքսել էր 499 հազար դրամ, իսկ դրանից 2 տարի առաջ  մինչեւ 850 հազար դրամ արժողությամբ ծաղկեփնջեր:

Ծաղկի սրահի աշխատակիցները վստահեցրին, որ նույնիսկ ամենաթանկ ծաղկեփնջերը այս օրերին պահանջարկ ունեն:

Նշենք, որ Երեւանում կակաչի միջին գինն այսօր 300-800 դրամ է, վարդի 1 հատն արժե 1000-2500: