Դեղորայքային թունավորումներով մարտի 2-ի երեկոյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 15/2 շենքի թիվ 31 բնակարանի բնակչուհի՝ 35-ամյա Նունե Ղազարյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Մաշտոցի պողոտայի 36 շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ՝ 70-ամյա Ա.Սարգսյանը եւ «Բ-2» թաղամասի 21 շենքի թիվ 22 բնակարանի բնակչուհի՝ 44-ամյա Լուիզա Բեկչյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածների առողջական վիճակը բավարար է:



























