Տրինիդադ եւ Տոբագոյում Caribbean Airlines ավիաընկերության ATR 72 ուղեւորատար ինքնաթիռը Piarco միջազգային օդանավակայանում հարվածել է տերմինալի շենքին: Բախման պահին ինքնաթիռում ուղեւորներ չեն եղել, նշվում է ավիաընկերության մամուլի հաղորդագրությունում:

 Դեպքը տեղի է  ունեցել չորեքշաբթի: Ինքնաթիռն ուղեւորվել է դեպի օդանավարան, երբ բախվել է շենքի պատին:

 «Ինքնաթիռի վնասի աստիճանը գնահատվում է, այն դուրս է հանվել շահագործումից: Անձնակազմից ոչ ոք չի տուժել», - նշվում է հաղորդագրությունում:

Իրավասու մարմինները սկսել են դեպքի քննությունը: