WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգը (նախկինում Բրեդլի Մենինգ) ձերբակալվել էր, երբ հրաժարվել էր դատարանում վկայություն տալ պորտալի գործով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, հղում կատարելով Fox News-ին:
Ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010 թվականին Իրաքում, որտեղ անցնում էր ծառայությունը: Նա խոստովանել էր, որ փոխանցել էր WikiLeaks-ին խաղաղ քաղաքացիների մահվան պատճառ դարձած օդային հարվածների տեսանյութը, Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմի ժամանակ նախաձեռնությունների հարյուր հազարավոր զեկույցներ, Գուանտանամոյում բանտարկյալների մասին դոսյեն եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի շուրջ 250 հազար դիվանագիտական հեռագրերը: 2013 թվականի օգոստոսի վերջում դատարանը դատապարտել էր նրան 35 տարվա ազատազրկման: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման պաշտոնից հեռանալուց օրեր առաջ մեղմել էր Մենինգի դատավճիռը: 2017 թվականի մայիսին Մենինգն ազատ էր արձակվել 7 տարվա ազատազրկումից հետո:





























