Մերիլենդի նահանգի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ ամենավտանգավոր տասը հանցագործներից մեկին՝ Լամոնտ Սթեֆենսոնին՝ նրա կողմից առաջին սպանությունը կատարելուց չորս տարի հետո, Լենտա Ռու-ին տեղեկացրել է ABC-ն։
49-ամյա Սթեֆենսոնին բռնել են նրա անունը ՀԴԲ ցուցակում մտցնելուց 147 օր հետո։ 2014-ին տղամարդը խեղդել էր սիրած աղջկան՝ Օլգա Դեջեզուսին եւ նրա շանը, ինչից հետո հեռացել էր նահանգից։
Բացի այդ, նրան կասկածում են նման սպանության մեջ, որը կատարվել է Վաշինգտոնից ոչ հեռու։ Ոստիկանության տվյալներով՝ 2019 թվականի մարտի 6-ի գիշերը հանցագործը դանակահարել է 40-ամյա Նաթինա Կայուին, որի հետ ինտիմ հարաբերությունների մեջ էր, եւ նրա կատվին։
Հանցագործին հաջողվեց բռնել Փրինս Ջորջեսի օկրուգում կայանած կասկածելի մարդու մասին տեղեկության շնորհիվ։ Այստեղ ոստիկանությունը վարձու բեռնատարում հայտնաբերել էր քնած Սթեֆենսոնին։
Սկզբում նա իրավապահ մարմինների աշխատակիցներին ասաց, որ անօթեւան է եւ ավտոմեքենայում տեղավորվել է վատ եղանակի պատճառով։ Բայց երբ ոստիկանները հարցրին նրա անունը, տղամարդը խոստովանեց, որ հետախուզման մեջ է։ Նրա մոտ հայտնաբերվել է հրազեն։
Նշվում է, որ ՀԴԲ-ն խոստացել էր 100 հազար դոլար վճարել հանցագործին գտնելու համար, բայց պարգեւատրումն ստացողի անունը ցայժմ հայտնի չէ։





























