Ամերիկյան Ֆլորիդա նահանգում երկշարժիչ օդանավի վթարի հետեւանքով զոհվել է 5 մարդ, տեղեկացնում է NBC News-ը։

Տեղեկացվում է, որ ինքնաթիռն ընկել է լիճը 400 յարդ բարձրությունից։

Ողբերգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 15.30-ին։ Երկշարժիչ ինքնաթիռը թռել էր Թամփի միջազգային օդանավակայանից եւ ուղղություն վերցրել դեպի լճի հարավում գտնվող Փահոկի քաղաք։