28-ամյա Քրիսթալ Նիկոլ Ուոլրեյվենը մեղադրվում է այն բանի համար, որ հինգ երեխաներին մենակ է թողել տան՝ հանուն Հարավային Կարոլինայի լողափերից մեկը գնալու, տեղեկացնում է Fox News-ը։
Նա ձերբակալվել է երկրորդ աստիճանի հանցագործություն կատարելու համար։
Ուոլրեյվենը առանց հսկողության է թողել 15 ամսականից մինչեւ 12 տարեկան իր երեխաներին։
Նա ասել է, որ գնացել է Միրթլ Բիչ՝ աշխատանք փնտրելու եւ «դրա համար ցանկացել է հեռու մնալ այն ամենից, ինչ տեղի է ունենում տանը»։





























