Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի իշխանության դեմ բողոքի ցույցի ժամանակ լուրջ վնաս է պատճառվել երկրի հինավուրց թանգարանին, որտեղ պահվում էին արվեստի առավել թանկարժեք գործերը՝ հայտնում է AFP-ն։
Բարբարոսները օգտվել են երկրով մեկ տարածված բողոքի հզոր ալիքից եւ ներխուժել են Անտիկվար իրերի եւ իսլամական արվեստի ազգային թանգարան։
Ինչպես նշել են աշխատակիցները, չարագործները փորփրել են ամբողջ թանգարանը, գողացել ցուցանմուշներ եւ հրդեհել շենքի վարչական մասը, որտեղ եղել են փաստաթղթերն ու գրառումները։
Այժմ թանգարանում աշխատում են հրշեջները, իսկ ոստիկանությունը որոնում է 19-րդ դարի ֆրանսիական ասպատակության ժամանակների սրերը։





























