Արկանզաս եւ Տեխաս նահանգների բնակիչները հայտնվել են բնական տարերքի էպիկենտրոնում: Փոթորիկը վնասել է էլեկտրահաղորդման գծերը: Դրա հետեւանքով 23.5 հազար մարդ մնացել է առանց լույսի, հաղորդում է «360»  հեռուստաալիքը՝ հղում կատարելով NBC հեռուստաալիքին:

Միացյալ Նահանգների ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ մարտի 9-ին երկու տորնադո է անցել Արկանզաս նահանգի տարածքով:

Նահանգի ղեկավարությունը տեղեկացրել է, որ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Հայտնի է, որ մի քանի շենքեր են ավիրվել, ինչպես նաեւ վնասվել են էլեկտրահաղորդման գծերը:

Արկանզասի շուրջ 13.5 հազար եւ Տեխասի ավելի քան 10 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:

Ուժեղ փոթորիկ էր նաեւ Լուիզիանա նահանգում մարտի 9-ին: Այստեղ տուժածների մասին տեղեկություններ եւս չկան: