Իտալիայում 64-ամյա կինը վարձել է սիցիլիական մաֆիայի չորս անդամների՝ իր թանկարժեք զարդերը գողացած նախկին սիրեկանին սպանելու համար, գրում է The Guardian-ը:
Վարձու մարդասպանների զոհը ծնունդով Ալբանիայից 41-ամյա Լամաժ Աստրիդն էր, որն անհետ կորել էր 2013 թվականին: Միայն վեց տարի անց մաֆիայի դեմ պայքարի մարմինները հետաքննություն են անցկացրել Կալտանիսետա նահանգում եւ Սենագո առանձնատանը հայտնաբերել պատի մեջ ողջ-ողջ դրված մարմինը:
Տղամարդու դին հայտնաբերվել էր հունվարին՝ առանձնատունը վերանորոգելու ժամանակ, սակայն իրավապահ մարմիններին հայտնել են բոլորովին վերջերս: Սիցիլիայում չորս մարդասպանները ձերբակալվել են. նրանք պատկանում են Կալտանիսետա նահանգում գործող Ռիեզի հանցագործ կլանին: Նրանք մեղադրվում են սպանության եւ դին թաքցնելու համար:
Նշվում է, որ մարդասպաններին վարձած կինը, տեղեկանալով նրանց ձերբակալման մասին, փորձել է հեռանալ երկրից Ջենովայի օդանավակայանից, սակայն նույնպես ձերբակալվել է:





























