Եթովպիայում Ethiopian Airlines-ի օդանավի կործանման հետեւանքով ոչ ոք չի փրկվել, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 MAX օդանավի կործանման լուրը:
Ավիաընկերությունը հայտնել է, որ ET-AVJ հերթական համարով Boeing 737-800 MAX ինքնաթիռը թռել էր տեղական ժամանակով 08:38-ին Ադիս Աբեբայի «Բոլե» միջազգային օդանավակայանից, իսկ 08:44-ին ինքնաթիռի հետ կապը կորել էր:
Ինչպես պարզաբանում է ավիաընկերությունը, ողբերգությունը տեղի է ունեցել Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում:
Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռում գտնվել են 149 ուղեւորներ եւ անձնակազմի 8 անդամներ:





























