Հունաստանի քաղաքացի Անտոնիոս Մավրոպոլուլոսը ողջ է մնացել, որովհետեւ ուշացել էր Մարտի 10-ին Եթովպիայում կոծանված Ethiopian Airlines-ի օդանավից, հայտնում է Greek Reporter-ը:
Նշվում է, որ ALPHA TV-ի հետ զրույցում Մավրոպոլուլոսը հայտնել է, որ չվերթից 2 րոպեով է ուշացել:
«Ես տեսա, թե մարդիկ ինչպես էին օդանավ բարձրանում: Ես անչափ զայրացած էի այն պատճառով, որ ինձ թույլ չտվեցին անցնել»,- ասել է նա:
Մարտի 10-ին Boeing 737-ը, որի մեջ 157 մարդ կար, կործանվել է Եթովպիայի Դեբրե Զեյթ քաղաքի մոտ: Ավիաաղետի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել:
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից թռչելուց հետո մի քանի րոպե անց:





























