Եթովպիայում ավիաաղետից հետո Ethiopian Airlines-ը դադարեցրել է Boeing 737 Max 8-երի թռիչքները, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ որոշումն ընդունվել է որպես անվտանգության լրացուցիչ միջոցառում: Նշվում է, որ ընկերությունից հայտնել են, որ Եթովպիայում Boeing-ի կործանման պատճառը դեռեւս հայտնի չէ:
Ethiopian Airlines-ն ունի Boeing 737 Max 8 չորս օդանավ:





























