IDBank-ը մասնակցում է Mastercard-ի «Գարունը Փարիզում» ակցիային  եւ իր Mastercard քարտապաններին հնարավորություն է տալիս շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղեւորություն 4 անձի համար:

Մարտի 1-ից ապրիլի 14-ը կատարեք գնումներ Mastercard-ով, հավաքեք 8000 դրամ եւ ավելի արժողությամբ 8 կտրոն, գրանցեք դրանք գրանցման կետերում եւ փոխանակեք CinemaStar կամ KinoPark կինոթատրոնների 2 տոմսի հետ: Գրանցեք հնարավորինս շատ կտրոններ եւ բացի երաշխավորված նվերներից հնարավորություն ստացեք մասնակցել խաղարկությանը եւ շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղեւորություն 4 անձի համար՝ գարնանային հանգստյան օրերն ընտանիքով անցկացնելով Փարիզում:

Կտրոնների գրանցումները կարող եք կատարել  մարտի 8-ից ապրիլի 14-ը` ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, ժամը 12:00-20:00-ը Դալմա Գարդեն Մոլում եւ Երեւան մոլում, որտեղից էլ կստանաք կինոթատրոնների տոմսերը:

Գլխավոր մրցանակը՝ Դիսնեյլենդի ուղեւորություն 4 անձի համար, կխաղարկվի պատահականության սկզբունքով Random Picker ծրագրի միջոցով ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին: Հաղթողի անունը կհրապարակվի նույն օրը՝ www.mastercard.am  կայքում:

Իրականացրու՛ երազանքդ, գնումներ կատարիր IDBank-ի Mastercard-ով եւ ամբողջ ընտանիքով հնարավորություն կունենաս բացելու World Disney Studios Park-ի գլխավոր դարպասները եւ անցկացնելու գլխապտույտ հանգստյան օրեր աշխարհի ամենահեքիաթային կետերից մեկում:

IDBank-ի Mastercard  քարտերը կարելի է ձեռք բերել Բանկի ցանկացած մասնաճյուղում։

Մանրամասները Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am