Սաուդյան Արաբիայում Saudi Arabian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան, քանի որ ուղեւորուհիներից մեկը օդանավակայանում մոռացել էր կրծքի երեխային, գրում է Аkhbaar24-ը:
Նշվում է, որ ուղեւորուհին հրաժարվել է մեկնել առանց երեխայի, այդ պատճառով օդաչուները ստիպված են եղել թույլտվություն խնդրել վերադառալու համար:




























