Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդինի նահանգում  մարտի 3-ի երեկոյան վայր է ընկել անօդաչու հետախուզական Heron ինքնաթիռը։

Իսրայելից գնված Heron-ը ընկել է Ըլըսու եւ Թեմելի գյուղերի միջեւ ընկած ազատ տարածքում։

Նշենք, որ Թուրքիան 2004-ին Իսրայելից 10 հատ անօդաչու հետախուզական Heron ինքնաթիռ գնելու համաձայնագիր է ստորագրել, որի արժեքը կազմել է 183 միլիոն դոլար։

Heron-ները նախատեսված են օգտագործել PKK-ի դեմ պայքարում։