Հայաստանի խորհրդարանում կանանց տոների կապակցությամբ բացվել է երեք հայտնի նկարչուհիների` Թենի Վարդանյանի, Արեւիկ Արեւշատյանի եւ Մարինա Դիլանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, կինը միշտ էլ կարեւոր դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում եւ պատմության ընթացքում:
«Մեր պատմության ամենաբարդ փուլերում հենց կինն է հավատ եւ հույս ներշնչել, իր վրա է կրել ընտանեկան բեռը»,- նշե է Աբրահամյանը` խոստանալով, որ Ազգային Ժողովը անում է ամեն ինչ երկրի քաղաքական-տնտեսական կյանքում կնոջ դերը բարձրացնելու համար:
Հովիկ Աբրահամյանը կոչ է արել տղամարդկանց սրտատրոփ վերաբերվել կանանց ոչ միայն տոնական օրերին, այլ ողջ տարին:





























