Բրազիլական Մինաս Ժերայս նահանգում Vale ընկերության ամբարտակի փլուզման զոհերի թիվը հասել է 200-ի, տեղեկացնում է G1 պորտալը՝ հղում կատարելով Մինաս Ժերայսի քաղաքացիական պաշտպանության ուժերին։
Մինչ այդ տեղեկացվում էր 186 զոհի մասին։
Ըստ վերջին տվյալների՝ անհետ կորած է համարվում 108 մարդ։
Vale ընկերության ամբարտակի փլուզումը Բրումադինյո նահանգում տեղի է ունեցել հունվարի 25-ին, ցեխահոսքերը ծածկել են Vale ընկերության վարչական շենքերը եւ բնակելի տները։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։


























