Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ավիացիայի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հայնան նահանգում, ասվում է Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, Լեդուն-լիսկյան ինքնավար մարզում զորավարժության ժամանակ։ Հաղորդվում է երկու օդաչուի զոհվելու մասին։

Գետնի վրա տուժածներ չկան, վթարի պատճառները պարզվում են։