Եվրասիական տնտեսական միությունում առաջնահերթությունների իրականացման ճանապարհին Հայաստանի համար հնարավոր խոչընդոտների վերացման տարբերակների որոնման նպատակով Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովում աշխատանքային խումբ է ստեղծվել: Մարտի 12-ին Ազգային ժողովում աշխատանքային խմբի առաջին նիստում այս մասին հայտարարեց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ միասնական եվրասիական շուկան  դեռ իրականություն չի դարձել: Կան ստորագրված  համաձայնագրեր, սակայն  կան նաեւ չլուծված հարցեր, ինչն ընդունում են նաեւ ԵՏՄ կառույցներում:

«Կան խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: ԵՏՄ անդամ բոլոր երկրներում պետք է ընդհանուր սոցիալական միջավայր լինի», -ասել է Մելքումյանը՝ չնշելով նման հավակնոտ նպատակին հասնելու ուղիները: