2019 թվականի օգոստոսին Նյու Յորքում, Բրուքլինում կսկսվի երկու արտասովոր բնակելի շենքերի կառուցումը: OMA ընկերության դիզայներները հավաստիացնում են, որ շենքերը կհիշեցնեն պարող զույգի, փոխանցում է Vesti-ն:
Աշտարակները, որոնց բարձրությունը կկազմի 91 եւ 121 մետր, The Greenpoint Landing նախագծի մասն են դառնալու: Շենքերն այնպես կնախագծվեն եւ կտեղակայվեն, որպեսզի Մանհեթենի տեսարանը չփակեն:
Շենքերում նախատեսված է 745 բնակարան, բայց տարածության մի հատվածը կլինի հանրային տարածք:
Ենթադրվում է, որ աշտարակների համալիրը՝ կայանատեղիի եւ հանգստի գոտու հետ կզբաղեցնի 1 հա մակերես: Բուն աշտարակները կմիանան ապակե կամրջով, որի վրա կլինեն լողավազանը եւ ֆիթնեսի կենտրոնը:



























