Խորվաթիայի Զագրեբ քաղաքում մարտի 3-ին բողոքի զանգվածային ակցիա է եղել: Մի քանի հազար մարդ, հիմնականում երիտասարդներ, դուրս են եկել փողոցներ` պահանջելով վարչապետ Յադրանկի Կոսորի պաշտոնանկությունը:

Բողոքները Խորվաթիայում ընթանում են Եվրամիության անդամակցության գործընթացում առաջընթացի բացակայության պայմաններում: Խորվաթիան բանակցությունները վարում է 2005 թվականից եւ հուսով էր ավարտել դրանք մինչեւ 2011թ. հունիս, գրում է «GZT.ru»-ն:

Վարչապետի պաշտոնանկությունը պահանջողների մեծ մասը երիտասարդներ են, իսկ ակցիաները կազմակերպվում են Facebook-ի միջոցով: