Ոստիկանության եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդհատել է Ազգային ժողովի նիստը՝ ղեկավարությունից պահանջելով պարզաբանել իրավիճակը։

«Ես կարծում եմ, որ կատարվածի առնչությամբ պատգամավորներն ԱԺ-ի ղեկավարությունից պետք է պաշտոնական տեղեկատվություն ստանան, ես կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է տա իր գնահատականը, քանի որ միջադեպի արդյունքում պատգամավորներ են ծեծվել»,- հայտարարել է Մինասյանը՝ ավելացնելով, որ ԱԺ-ն պետք է պարզաբանի՝ ի՞նչ է կատարվել եւ ովքե՞ր են դրանում  մեղավոր։ «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է բացատրի, ինչ նկատառումներից ելնելով է ուժ կիրառել»,- նշել է պատգամավորը։