Վատիկանի գանձապահ եւ Ավստրալիայի ամենաբարձրաստիճան կաթոլիկ Ջորջ Փելը դատապարտվել է վեց տարով՝ երեխաների հանդեպ ոտնձգության պատճառով, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով SBS-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Փելը ազատազրկման երեք տարի ութ ամիսն անցկացնելու է առանց ժամկետից շուտ պայմանական ազատման իրավունքի։

Ինչպես նշվում է, դատարանը կրճատել է ժամկետից շուտ պայմանական ազատման իրավունքի շրջանը գանձապահի տարիքի պատճառով։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ Վատիկանի գանձապահը մեղավոր է ճանաչվել 13-ամյա տղաների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ։