Հոլանդացի երեք զինծառայողների Լիբիայի իշխանությունները պահում են կալանքի տակ` երկրից երկու հոլանդացի բանվորների տարհանելու անհաջող փորձից հետո:
Ինչպես հաղորդել են Հոլանդիայի պաշտպանության նախարարությունից, անցած կիրակի զինվորականներով լի ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիրտա քաղաքում, որպեսզի այնտեղից հանի երկու հոլանդացիների:
Վայրէջքից հետո զինվորականներին շրջափակել են Քադաֆիին հավատարիմ զինված անձինք:
Բանվորներին ազատ են արձակել:
Հոլանդական իշխանությունները բանակցություններ են վարում լիբիացիների հետ` իրենց քաղաքացիների ազատ արձակելու ուղղությամբ:





























