Ինդոնեզիայում մայրաքաղաքում հարձակումների կազմակերպման համար կալանավորված ահաբեկչի կինը ձերբակալելու ժամանակ ռումբ է պայթեցրել՝ սպանելով իրեն եւ իր երկու տարեկան երեխային:

Կինն ինքնաշեն ռումբ է պայթեցրել, երբ ոստիկանները փորձել են տունը խուզարկել, որի հետեւանքով վիրավորվել է ոստիկանության աշխատակիցներից մեկը, փոխանցում է Associated Press-ը:

Կինն ավելի վաղ հրաժարվել է կատարել ամուսնու, ոստիկանների եւ տեղական առաջնորդների հանձնվելու կոչերը: