ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շարունակում է հանդիպել ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ու խմբերի հետ. մարտի 3-ին նա հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Արցախատուն» անկախ պատգամավորների խմբի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանի աշխատանքներին, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ բանակ-հասարակություն փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը կարեւորել է հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում պատգամավորների դերը եւ բոլոր խմբակցությունների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Նախագահն ընդգծել է, որ նման ձեւաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:




























