ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր համալիր եւ տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տարածք, որտեղ նախագահին են ներկայացվել գերատեսչության համար նոր շենքերի կառուցման նախագծերը:

 Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

 Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: