Լիտվան «Գազպրոմին» սպառնում է խզել Lietuvos Dujos ընկերության սեփականշնորհման համաձայնագիրը, եթե ռուսաստանյան կոնցեռնը գազի գները չնվազեցնի: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի էներգետիկայի նախարար Արվիդաս Սեկմոկասը:
Ընդ որում` Լիտվան ռուսաստանյան գազին այլընտրանք չունի: Ուստի նույնիսկ կոնցեռնի դուրս գալը Lietuvos Dujos -ից, ըստ փորձագետների, հազիվ թե Լիտվային օգնի նվազեցնել գազի գները:
Լիտվան «Գազպրոմից» պահանջում է սահմանել երկրի համար արդարացի գներ: Հակառակ դեպքում Վիլնյուսը սպառնացել է խնդիրը վիճարկել միջազգայնորեն: Հանդես գալով Վիլնյուսում կայացված խորհրդաժողովում` Արվիդաս Սեկմոկասն ասել է, որ «Գազպրոմի» գները խախտում են Լիտվայի Lietuvos Dujos գլխավոր գազային ընկերության (որի 37,1% -ը պատկանում է ռուսաստանյան ընկերությանը) սեփականաշնորհման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը, ինչի կապակցությամբ իշխանությունները պահանջում են մեկնաբանություն «Գազպրոմից»:
Ռուսաստանյան ընկերությունն էլ վստահեցնում է, թե մատակարարվող գազի գինը հիմնավորված է եւ հաշվարկվում է փոխադարձ համաձայնեցված ֆորմուլայով:



























