«Աշխարհի լավագույն մեքենա» մրցույթը մոտենում է ավարտին: Ժնեւի միջազգային ավտոսրահի շրջանակներում կազմակերպիչները  նշել են եզրափակչի մասնակից երեք մեքենաների անունները, որոնք շարունակելու են պայքարը լավագույնի կոչման համար:

Հավակնորդների նախնական ցուցակը ընդգրկում էր 39 նոր մոդել ողջ աշխարհից, իսկ այժմ մնացել են երեք մեքենա`Audi A8, BMW 5 Series եւ Nissan Leaf:

Մեքենաների ընտրությամբ զբաղվում է ժյուրին, որը բաղկացած է 24 երկրների 66 ավտոլրագրողներից:

Նշենք, որ հաղթողները անունները նշվելու են Նյու-Յուրքի ավտոսրահում, որը սկսվելու է մարտի 21-ին: