Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է ԵՏՄ անդամ երկրների մրցակցության պաշտպանության մարմինների հետ: Մարտի 22-ին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն նաեւ ակտիվորեն համագործակցում է ԵՏՄ մրցակցության եւ մենաշնորհների դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի հետ: «ԵՏՄ անդամ երկրների տարածքում գործում են մրցակցության ընդհանուր կանոններ եւ սկզբունքներ: Մենք դրանք ներառել ենք մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության մեջ»,- պարզաբանեց Շաբոյանը:

Նա նաեւ հայտնեց, որ անբարեխիղճ մրցակցության մեծ թվով դեպքեր կան, հատկապես կաթի արդյունաբերության ոլորտում: