Անվճար բժշկական ծառայությունները որակի տեսանկյունից նշանակալիորեն զիջում են  վճարովի ծառայություններին: Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց  «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Ըստ նրա, տվյալ  խնդիրը սկզբունքորեն վերաբերում է ողջ առողջապահական համակարգին: «Անգամ այսպիսի արտահայտություն է առաջացել, որ ավելի լավ է փողով բուժվել, քնա անվճար մահանալ», - ասաց Բադալյանը: